Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Բելգիայի տարվա լավագույն մարզիկ: Սա այս երկրի մարզական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դարպասապահն է նման բարձր պատվի արժանանում: Երախտիքի խոսքի մեջ ծնողների կողքին չմոռանալով սիրած աղջկան ու գործընկերներին` քսաներկուամյա մարզիկն ի մասնավորի խոստովանել է, որ, եթե հանդես չգար բարձր համարում ունեցող ակումբում, դժվար թե կարողանար հասնել լավագույնի կոչմանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ